.jpg)
Հեֆֆերնը շնորհակալ է հայ ակտիվիստներին այսօրվա միջադեպի համար
Այսօր ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով Հայաստանում է գտնվում «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ԵԽ քարտուղարությանը և անձնապես գլխավոր քարտուղարին նախարարների կոմիտեում հայկական նախագահության աշխատանքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար։
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայկական նախագահության ընթացքում մեկ տասնյակից ավելի կարևոր միջոցառումներ են տեղի ունեցել և դրանցից առանձնացրեց ՀՀ Նախագահի այցելությունը Ստրասբուրգ, Երևանում անցկացված «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում» խորագրով խորհրդաժողովը, ԵԽ Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության հանդիպումը, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի լիագումար նիստը, ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի խորհրդաժողովը, ԵԽ բարձրագույն կրթության հարցերով պատասխանատու նախարարների տարածաշրջանային հանդիպումը և այսօր բացվելիք բարձրաստիճան խորհրդաժողովը։ Արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը նույն եռանդով շարունակելու է իր ներդրումն ունենալ Եվրոպայի խորհրդի նպատակների առաջ մղման գործում:
Ի դեպ, հանդիպման ժամանակ միջադեպ գրանցվեց: Դահլիճ ներխուժեցին մի խումբ ակտիվիստներ, ովքեր պաստառներ էին բերել, որոնց վրա գրված էր ՀՀ մի շարք պաշտոնայների անուններ, որոնց նրանք ֆաշիստ էին անվանել:
Միջադեպին ներկա ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը twitter-ի իր էջում այս ակցիայի համար շնորհակալություն է հայտնել ակտիվիստներին` գրելով «Շնորհակալություն ներկա լինելու համար»: