.jpg)
Գառնիկ Իսագուլյան. Հայաստանի ու Արցախի բոլոր նախագահները պետք է հանդիպեն
Հայաստանի երեք նախագահների հանդիպումը կարող է տարբեր ֆորմատներով տեղի ունենալ, բայց լավագույնը կլինի 5+2-ը: Այսինքն՝ ՀՀ և ԼՂՀ բոլոր նախագահներն ու երկու հայրապետները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ով շաբաթներ առաջ հանդես եկավ Հայաստանի նախագահների հանդիպում-քննարկում կազմակերպելու նախաձեռնությամբ:
«Իմ այս նախաձեռնության համար հիմք է եղել այն մտահոգությունը, թե ինչի է հասել Հայաստանը անցած 19 տարիների ընթացքում: Մենք սեպտեմբերի 3-ին հայտարարեցինք, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և սրա հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանն ինքուրույն չի կարող ապահովել իր ազգային անվտանգությունը: Օրինակ բերեմ ասենք Իսրայելը, որը կարողացել է տասնինը տարվա ընթացքում կարողացել է հաղթել իր երեք ուժեղ հարևաններին, իսկ մենք, իննսունչորս թվականից հետո հասանք նրան, որ հայտարարեցինք, որ մեր ազգային անվտանգությունը չենք կարող ապահովել»,-ասաց Գառնիկ Իսագուլյանն ու ավելացրեց, որ համոզված է` հնարավոր է հասնել այն բանին, որ երեք նախագահները հանդիպեն ու միասին քննարկեն ստեղծված իրավիճակը:
«Ընդ որում քննարկման ժամանակ պետք է բացակայեն անձնական ամբիցիաները: Իսկ եթե դրանք, այնուամենայնիվ, գերիշխեն, ապա նրանք այլևս անելիք չունեն, և հայ ժողովուրդը պետք է ընտրի այլ լիդերներ, այլ առաջնորդների, այլ նախագահների»,- ավելացրեց Գառնիկ Իսագուլյանը: