Մահացել է լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանը
22/10/2013 12:41

Մահացել է լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանը

Այսօր մահացել է լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանը։ Այս մասին տեղեկացնում է yerkir.am-ը։

Նշենք, որ Մարտիրոսյանի բուժման համար դրամահավաք էր կազմակերպվել: Մարտիրոսյանը տեղափոխվել էր Գերմանիա` բուժման նպատակով:

Գենոֆիա Մարտիրոսյանը 1984թ-ից սկսած աշխատել է տարբեր պարբերականներում, այդ թվում՝ «Կոմսոմոլեց», «Ռեսպուբլիկա Արմենիա» և «Առավոտ» թերթերում: Հանդիսացել է «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի փոխխմբագիրը, 10 տարի անընդմեջ «Առավոտ» թերթի առաջնորդողների հեղինակն էր, իսկ 2003-ից՝ «Աֆիշա» ամսագրի, այնուհետև՝ «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը: 

Մահացել է լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանը