Ռ. Հակոբյան. Րաֆֆին չէր ցանկանում, որ ես հրաժարական տայի
22/10/2013 13:00

Ռ. Հակոբյան. Րաֆֆին չէր ցանկանում, որ ես հրաժարական տայի

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը չի կարծում, թե իրենց խմբակցությունում առանձնապես շատ լուրջ բան է կատարվում: Լրագրողների հետ ճեպազրույցում, մեկնաբանելով խմբակցության ղեկավարի պաշտոնից իր հրաժարականը, ասաց Ռ. Հակոբյանը:

«Ես ուղղակի հրաժարվել եմ խմբակցության ղեկավարի պաշտոնից և խնդրում եմ, որ իմ ցանկությունը հարգեն»,- ասաց Ռ. Հակոբյանը:

Նա չցանկացավ մեկնաբանել, թե իր հրաժարականի պատճառը որն է, միևնույն ժամանակ առանց մեկնաբանության թողեց նաև հարցերը, թե գուցե պատճառը իր և մեկ այլ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջև լարված հարաբերություններն են կամ ստարսբուրգյան հայտնի դեպքերից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի սատարումը ոչ թե իրեն, այլ՝ Զարուհի Փոստանջյանին:

«Րաֆֆին ինքը չէր ցանկանում, որ ես հրաժարական տայի, բայց, որպես դեմոկրատ մարդ, հարգեց իմ որոշումը»,- ասաց Ռ. Հակոբյանը:
Դիտարկմանը, թե խմբակցությունում ինչպե՞ս են վերաբերում տվյալ որոշմանը, Ռ. Հակոբյանը խորհուրդ տվեց հարցնել պատգամավորներին:

Իսկ թե ով կղեկավարի «Ժառանգություն» խմբակցությունը, Ռ. Հակոբյանն ասաց, որ պետք է քննարկվի խմբակցությունում:

Նախորդող հրապարակում՝ «Ժառանգությունից» չեն մեկնաբանում Ռ. Հակոբյանի հնարավոր հրաժարականը

Ռ. Հակոբյան. Րաֆֆին չէր ցանկանում, որ ես հրաժարական տայի