Փոստանջյանը «սպառնաց» ԱԺ նախագահին. Ձեզ սպասվում են դժվար օրեր
23/10/2013 12:47

Փոստանջյանը «սպառնաց» ԱԺ նախագահին. Ձեզ սպասվում են դժվար օրեր

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ որոշվել է` «Ժառանգություն» խմբակցությունը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում պատվիրակ չի ունենա: Այս մասին ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

«Կես ժամ առաջ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի նպատակն էր ամեն ինչ անել, որպեսզի ԵԽԽՎ-ում այլակարծություն չներկայացվի»,- հայտարարեց Զ. Փոստանջյանը: Այս հայտարարությունը մեծ ոգևորություն առաջացրեց խորհրդարանի դահլիճում և պատգամավորները ծափահարություններով ողջունեցին այս լուրը:

«Պարոն Աբրահամյան, ուզում եմ տեղեկացնել, որ այս ավտորիտար որոշման վերաբերյալ կլինեն բողոքարկման գործընթացներ: Պիտի ասեմ, որ Ձեզ սպասվում են դժվար օրեր, այդ թվում՝ ձեր կուսակիցներին»,- հայտարարեց Փոստանջյանը:

Նախորդող հրապարակումներ` «Ժառանգությունը» ԵԽԽՎ-ում այլևս պատվիրակ չի ունենա

Պատվիրակությունների կազմավորման և գործունեության կարգը հայտնի է

Փոստանջյանը «սպառնաց» ԱԺ նախագահին. Ձեզ սպասվում են դժվար օրեր