ԵԽ բանաձևը ԼՂ հիմնախնդրի մասով հակասում է համանախագահների մոտեցումներին
24/10/2013 11:10

ԵԽ բանաձևը ԼՂ հիմնախնդրի մասով հակասում է համանախագահների մոտեցումներին

Եվրախորհրդարանի «Արևելյան գործընկերությանը» նվիրված բանաձևում ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող ձևակերպումները հակասում են Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության միջազգային մադատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգերի և Ֆրանսիայի մոտեցումներին։ Ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով News.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք այն, որ Եվրոպական խորհրդարանը «Արևելյան գործընկերության» վերաբերյալ բանաձև է ընդունել, որը ԵԽ մի քանի պատգամավորների կասկածելի ջանքերի շնորհիվ պարունակում է ձևակերպումներ ղարաբաղյան հիմնախնդրի կապակցությամբ։

«Չնայած նրան, որ վերոհիշյալ բանաձևը միայն խորհրդատվական կարծիքի բնույթ է կրում, այնուամենայնիվ, անկախ այս ձևակերպումների հեղինակների շարժառիթներից, նրանք պետք է գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում կարգավորման գործընթացի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցության և եռանախագահների՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղված ջանքերին վնասելու համար»,-հավելել է Շավարշ Քոչարյանը։ 

Նախորդող հրապարակում՝ Եվրոպական խորհրդարանի բանաձևում անդրադարձ է եղել ԼՂ հակամարտությանը

ԵԽ բանաձևը ԼՂ հիմնախնդրի մասով հակասում է համանախագահների մոտեցումներին