ՀՅԴ պատգամավորը՝ Յուրի Վարդանյանի որդու կալանավորման մասին
25/10/2013 11:54

ՀՅԴ պատգամավորը՝ Յուրի Վարդանյանի որդու կալանավորման մասին

«Հայրեր-որդիներ հարաբերություններում կուսակցական գնահատական տալը ճիշտ չէ: Այստեղ յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչ անել»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու հետ կապված միջադեպին, ինչպես նաև՝ նախարարի հրաժարականի պահանջին, նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Սա բարոյական, հոգեբանական հարթությունում է և պետք չէ միջամտել: Հրաժարականը, կարծում եմ, պարոն նախարարի անձնական, դժվար խնդիրն է, իսկ հասարակությունը պետք է կարծիք հայտնի միայն դրանից հետո»,- ասաց Ա. Վարդանյանը:

Հարցին, թե եթե նախարարը լիներ ՀՅԴ-ական, հրաժարական կտա՞ր, Ա. Վարդանյանը պատասխանեց . «Նման դեպքեր Դաշնակցականների հետ չի եղել»:

Նախորդող հրապարակում՝ Յուրի Վարդանյանի որդին կալանավորված է. Ոստիկանությունը հաստատում է

 

 

ՀՅԴ պատգամավորը՝ Յուրի Վարդանյանի որդու կալանավորման մասին