Սպառողին զեղչերով մոլորեցնող խանութներին հայտարարվեց նկատողություն
25/10/2013 13:00

Սպառողին զեղչերով մոլորեցնող խանութներին հայտարարվեց նկատողություն

Այսօր Տնտեսական մրցակցությնա պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարկեց մի շարք բրենդային խունութներում դիտանցումների արդյունքները: ՏՄՊՊՀ-ի ուշադրության կենտրոնում են եղել այդ խանութների զեղչային քաղաքականությունը: Պարզվել է, որ խանութների դիմապակու վրա նշված 50 կամ 70 տոկոս զեղչը շատ հաճախ չի համապատասխանել իրականությանը. Կամ զեղչը գործել է միայն որոշ տեսականու համար, կամ գործել է խանութի տեսականու 5 տոկոսի վրա, սակայն երկու դեպքում էլ գովազդվել է զեղչ ողջ տեսականու համար, կամ ընդհանրապես հայտարարված զեղչը չի գործել:

ՏՄՊՊՀ-ն գտավ, որ այսպիսով խանութները մոլորեցնրել են սպառողներին` առաջարկելով իբրև թե մատչելի ապրանքներ, իսկ իրականում զեղչը գործել է հիմնականում հին հավաքածուների համար:

ՏՄՊՊՀ ներկայացուցիչը նշեց, որ 12 վարչական վարույթներ են իրականացվել.
«Ռուժ» խանութ սրահ, «Բեյսիկ Հաուս» խանութ սրահ, «Կաշարել» խանութ սրահ, «Օրկեստրա» խանութ-սրահ, «Մի-մի» խանութ սրահ, «Բուգատտի» խանութ սրահ, «Բրենդաութլեթ» խանութ-սրահ, «Շոկոլադ» խանութ-սրահ, «Վարդալ Ֆարմ» խանութ-սրահ, «Վենեցիա» խանութ-սրահ, «Մոսկինո» խանութ-սրահ, «Գեսս» խանութ սրահ:

Նշվեց, որ տնտեսվարողները ընդունել են իրենց սխալները և հաջորդ օրվանից գովազդային վահանակներն ուղղվել են:
Ներկա «Բեներիկ» և «Գեսս» ընկերության ներկայանցուցիչները նշեցին, որ որոշակի թերացումներ եղել են, սակայն դիտավորյալ չեն արվել:

ՏՄՊՊՀ նախագահ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ կան մեղմ, կան կոպիտ խախտումներ: Բրենդյաին խանութներին հայտարարեցին միայն խիստ նկատողություն, սխալները կրկնելու պարագայում Ա. Շաբոյանը շեշտեց, որ կկիրառվեն տուգանքներ, իսկ առայժմ ՏՄՊՊՀ-ի նման որոշման համար հիմք է, որ տնտեսվարողներն ընդունել են իրենց մեղքի բաժինը և վերացրել խախտումները:

Սպառողին զեղչերով մոլորեցնող խանութներին հայտարարվեց նկատողություն