ԼՂՀ նախագահ. Պետք է անել հնարավորը` իրականացնելու զոհված հերոսների իղձերը
25/10/2013 16:50

ԼՂՀ նախագահ. Պետք է անել հնարավորը` իրականացնելու զոհված հերոսների իղձերը

Նախագահ Բակո Սահակյանն այսօր Ավետարանոց գյուղում մասնակցել է Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ իր խոսքում երկրի ղեկավարն ընդգծել է, որ մեր պարտքն է միշտ հիշել մեր մարտիրոսների սխրանքն ու հերոսությունը, անել հնարավորը, որպեսզի իրականացնենք նրանց իղձերն ու ցանկությունները, որոնց թվում ամենանվիրականը ազատ, անկախ պետությունն է և նրա շարունակական զորացումը:

Նախագահ Սահակյանի խոսքով` այս հուշահամալիրը պետք է դառնա ուխտատեղի՝ անցյալը հիշելու, մեր հերոսներով հպարտանալու և, այսպիսով, ապագայի հանդեպ լավատեսությամբ ու հույսով լցվելու համար:

Այնուհետև երկրի ղեկավարը պետական պարգևներ է հանձնել գյուղի մի խումբ ազատամարտիկների:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

ԼՂՀ նախագահ. Պետք է անել հնարավորը` իրականացնելու զոհված հերոսների իղձերը