.jpg)
Ա. Արզումանյան. Կեցցե՜ ՀՀՇ-ն, որին ոչ մեկ չի կարող փակել
Ռուսի սապոգը կախված է մեզ վրա: Մեզ թվում էր, թե մենք մեր մեջ կոտրել ենք ստրուկին, սակայն դա այդպես չէ: Այսօր տգիտությունը հաղթել է գիտելիքին ու հին սովետական մտածելակերպը խեղդում է մեր նոր ազատական սերնդին: «Հայոց համազգային շարժում» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ողջույնի խոսքում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
«Մենք մինչև ոտքի չկանգնենք և մեր միջի ստրուկին չկոտրենք, արդյունք չենք ունենա, այս կույր հնազանդությունը, անասնական նվիրումը մեզ կկործանի, իսկ նման նվիրում ունենք Ռուսաստանի նկատմամբ»,- ասաց Ա. Արզումանյանը:
ՀՀՇ-ն մտշապես պայքարել է ժողովրդավարություն ստեղծելու, ժողովորդավար երկիր կառուցելու համար, իսկ Եվրոպան, Ա. Արզումանյանի խոսքով, գործիք է:
«Կեցցե՜ ազատ, անկախ Հայաստանը, կեցցե՜ ՀՀՇ-ն, որին ոչ մեկ չի կարող փակել»,- եզրափակեց խոսքը նա:
Նախորդող հրապարակումներ` Արամ Սարգսյանը` ՀՀՇ համագումարին. Վաղուց եկել է գործելու ժամանակը