.jpg)
Լ. Ալավերդյան. Հայաստանի քաղաքական էլիտան պատրաստ չէ որևէ միություն մտնելու
Հայաստանի այսօրվա ներքաղաքական պատկերը անհանգստացնում է ցանկացած մտածող մարդու։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով` ՀՀԿ-ում ոչ բոլորն են ցանկանում, որ Հայաստանը հեռանա Եվրոպայից և, քանի որ Եվրոպան հենց այնպես թողնելը ծանր գործ է, ուստի Հայաստանը կարող է խաղաղարարի դեր ստանձնել Եվրոպայի և Ռուսաստանի միջև։
Լ․ Ալավերդյանի խոսքով` Հայաստանի քաղաքական էլիտան այսօր պատրաստ չէ որևէ միություն մտնելու, քանի որ դա ենթադրում է հավասար գործընկերություն և համարժեք փոխզիջումներ։ Նրա կարծիքով, սակայն, որևէ միություն մտնելը չի նշանակում, որ երկիրը իր սուվերենությունը կորցնում է, այլ ընդհակառակը, դրանով ցուցադրում է այն:
Անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը` ՀՀ-ի` Մաքսային միություն մտնելուն, նա նշեց, որ մեր պատասխանը համարժեք չէր, իսկ Ա. Լուկաշենկոն կապ չունի Հայաստանի եվրաինտեգրման գործընթացների հետ, ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, չնայած որ Մինսկը Բելառուսի մայրաքաղաքն է:
Լ․Ալավերդյանը նաև նշեց, որ Թուրքիան, օգտվելով այն առիթից, որ Ադրբեջանը երբեք չի դառնա Մաքսային միության անդամ, փորձեր է անում հայտնվել այդ միությունում, և ըստ էության, այս երկրները իրարից չեն տարբերվում: