Ռ. Հակոբյան. Եթե համակիրների բանակ կա, կարելի է կուսակցություն ստեղծել
26/10/2013 14:12

Ռ. Հակոբյան. Եթե համակիրների բանակ կա, կարելի է կուսակցություն ստեղծել

Քաղաքական դաշտում կուսակցություններ միշտ էլ կարող են ստեղծվել, եթե նրանք ունեն համակիրների բանակ և իրենց գաղափարախոսություններով կարող են շահել և տեղ ունենալ այդ քաղաքական դաշտում: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀՇ համագումարին հրավիրված «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:

Հարցին, թե հնարավոր է` ՀՅԴ-ից և «Ժառանգությունից» հետո նա որոշի միանալ ՀՀՇ-ին, Ռ. Հակոբյանը  հիշեցրեց, որ ինքը 20 տարուց ավելի է քաղաքականության մեջ է, և իր ունեցած սկզբունքներից չի հեռացել երբեք:

 

Ռ. Հակոբյան. Եթե համակիրների բանակ կա, կարելի է կուսակցություն ստեղծել