.jpg)
Հայաստանում այս պահին 266 հազար գործազուրկ կա
Նախորդ տարվանից մինչ այժմ գրանցված գործազուրկների միայն 9 տոկոսն է աշխատանք գտել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Գործազուրկների մոտ 40%-ը բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունի: Ամեն 6-րդը դրսի ազգականից գումար է ստանում»,-ասաց Ահարոն Ադիբեկյանը` հավելելով, որ գյուղացիները համարվում են աշխատանք ունեցողներ, բայց նրանց մեծ մասը ևս գործազուկ է ու ամբողջ ձմեռ աշխատանք չունի:
Ըստ սոցոիոլոգի ներկայացրած տվյալների, Հայաստանում այս պահին 266 հազար գործազուրկ կա. Չի աշխատում կանանց 60, իսկ տղամարդկանց 20 տոկոսը:
Անդրադառնալով գործազրկության` արտագաղթի վրա անդրադարձի մասին, սոցիոլոգն ասաց, որ մեր երկրում ավելի շատ գործատուներն են արտագաղթում. Նրանց մեծ մասը փնտրում է հարկային արտոնություններ ունեցող վայր` բիզնեսը շարունակելու համար: