ՊՆ. Մեր դիրքորոշումը միշտ մեկն է եղել` հետ վերադարձնել Հակոբ Ինջիղուլյանին
28/10/2013 18:49

ՊՆ. Մեր դիրքորոշումը միշտ մեկն է եղել` հետ վերադարձնել Հակոբ Ինջիղուլյանին

Մեր տեսակետը միշտ էլ եղել է այն, որ փորձենք Հակոբ Ինջիղուլյանին հետ վերադարձնել հայրենիք ու դա անել առանց հետագա որևէ քրեական հետապնդման: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:

«Փորձը ցույց է տալիս, որ գերիներին կամ հետ են ուղարկում կամ ուղարկում երրորդ երկիր: Ադրբեջանը տանում է այն ուղղությամբ, որ Հակոբին ուղարկի երրորդ երկիր, իսկ Հայաստանի դիրքորոշումը մշտապես եղել է մեկը՝ հետ վերադարձնել նրան և նրա նկատմամբ որևէ քրեական հետապնում չկիրառել»,- ասաց Սեյրան Օհանյանն ու ավելացրել, որ խնդրի լուծմումը դժվարեցնում է պետական կապի բացակայությունը:

Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանի տարածքում է հայտնվել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը: Ըստ նախնական վարկածի նա չի կողմնորոշվել տեղանքում: 

Ավելի ուշ Ադրբեջանի Գերաների ու պատանդների հարցերով հանձնաժողովը հայտարարել է, որ Հակոբ Ինջիղուլյանը ցանկություն է հայտնել տեղափոխվել երրորդ երկիր: 

Նախորդող հրապարակումներ՝ Հակոբ Ինջիղուլյանը ցանկություն է հայտնել գնալ երրորդ երկիր

Հայ ռազմագերու հարցը շուտով պարզ կդառնա

ԿԽՄԿ. Հայ ռազմագերու վերադարձի հարցի քննարկումը հրապարակման ենթակա չէ

ՊՆ. Մեր դիրքորոշումը միշտ մեկն է եղել` հետ վերադարձնել Հակոբ Ինջիղուլյանին