Ջավախահայ պատգամավոր. Վրաստանի ընտրություններում հաղթեց ժողովրդավարությունը
29/10/2013 16:47

Ջավախահայ պատգամավոր. Վրաստանի ընտրություններում հաղթեց ժողովրդավարությունը

Վրաստանում օրերս տեղի ունեցած նախագահական ընտրություններով վերացավ երկիշխանության մթնոլորտը երկրում և այսուհետ Իվանիշվիլիի թիմը կկարողանա իրագործել իր խոստումները, այդ թվում` Ջավախքի վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ջավախահայ Տաճատ Վարդապետյանը:

«Վրաստանի վերջին ընտրություններում հաղթեց ժողովրդավարությունն ու ես դրական հույսեր եմ կապում նոր նախագահի հետ: Հուսանք, որ նա լուծում կտա նաև Ջավախքի հետ կապված խնդիրներին: Իսկ դրանցից կարևորագույններն են հայապահպանության, լեզվի, մշակույթի խնդիրները»,- ասաց Տաճատ Վարդապետյանը:

Պատգամավորը հույս հայտնեց, որ նոր նախագահի պաշտոնավարման ընթացքում կլավանան նաև վրաց-ռուսական հարաբերությունները, ինչը դրական կանդրադառնա հայ-վրացական հարաբերությունների վրա` հատկապես այն դեպքում, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը:

«Պիտի ասեմ, որ «կյանքի ճանապարհ» կարելի է անվանել աբխազական երկաթուղու վերագործարկումը, և այդ հեռանկարը շատ հետաքրքիր և դրական ապագա կարող է կանխորոշել մեր պետության ապագայի համար»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
 

Ջավախահայ պատգամավոր. Վրաստանի ընտրություններում հաղթեց ժողովրդավարությունը