.jpg)
Ա. Իսկանդարյան. Վրաստանում ոչ-ոք չէր կասկածում, որ կհաղթի Գ. Մարգվելաշվիլին
Վրաստանում ոչ-ոք չէր կասկածում, որ նախագահական ընտրություններում կհաղթի «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, քանի որ խայտառակություն կլիներ, եթե Վիլնյուսի գագաթնաժողով մեկներ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, և բոլորը գիտակցում էին, որ ընդդիմության ներկայացուցիչ Նինո Բուրջանաձեն անգամ երկրորդ տեղը չէր գրավելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ով վերջերս է վերադարձել Վրաստանից:
«Վրաստանի ներսում մենք արդեն պետք է հետևենք, թե ինչ է տեղի ունենալու՝ արդյոք կլինեն քրեական հետապնդումներ, թե՞ ոչ: Ինձ թվում է, որ դժվար թե, բայց ժողովուրդը դա է ուզում: Մյուս կողմից էլ, դա վատ կընկալվի Արևմուտքի կողմից և Վրաստանի իշխանությունը կանգնած է այդ երկընտրանքի առջև»,- ասաց նա:
Ա. Իսկանդարյանի խոսքով` Վրաստանը շարունակելու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները և փորձելու է հարաբերությունները կարգավորել հարևան պետությունների հետ: