.jpg)
Սիրահարների այգին այսօրվանից կվերածվի յուրօրինակ «ընթերցասրահի»
Սիրահարների այգում մեկնարկել է ամենամյա «Բացօթյա ընթերցանության փառատոնը»։ Այն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այս մասին հայտնում են ՀԵԲ հիմնադրամից:
Նոյեմբերի 1-3-ն անցկացվող «Բացօթյա ընթերցանության փառատոնի» նպատակն է միավորել երիտասարդությանը, ամրապնդել ընթերցելու մշակույթը և սերը գրքի հանդեպ:
Այսօր Սիրահարների այգում երիտասարդները տեղադրել են գրապահարաններ, այգու տարբեր այցելուներ ծանոթանում էին ցուցադրված գրականությանը: Վաղը` նոյեմբերի 2-ին, ժամը 14.00-ից կմեկնարկի գրքի բացօթյա ցուցահանդես, իսկ երեկոյան սպասվում են երիտասարդ կատարողների համերգ, մանկական ներկայացումներ: