Համանախագահները Արցախ չեն այցելի
04/11/2013 13:11

Համանախագահները Արցախ չեն այցելի

«Այս անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտ չեն այցելի»,- այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այդ հանգամանքը, Դ. Բաբայանը նշեց. «Շատ բան կախված է քննարկվող հարցերից, այս անգամ, համանախագահների գլխավոր խնդիրը նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելն է: Նախորդ անգամ էլ, համանախագահները ժամանել էին միայն Ստեփանակերտ, այնպես որ, որևէ խնդիր չկա»: 

Համանախագահները Արցախ չեն այցելի