.jpg)
ՊՆ. Չի բացառվում, որ «ԿԱՆԱԶ»-ի դեպքերով քրեական գործ հարուցվի
««Կանազի» կայազորային կլինիկական զինվորական հոսպիտալում տեղի ունեցած միջադեպին մասնակից զինծառայողներին այս պահի դրությամբ քրեական պատասխանատվություն չի սպառնում: Այդ հանգամանքը պայմանավորված է նրանով, որ այդ զինծառայողները գտնվել են հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում և ստուգումների ու բուժման կուրս են անցնում: Ամեն ինչ կախված է բժշկական եզրակացությունից»,- այս մասին Aysor.am-ին փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Միաժամանակ Ա. Հովհաննիսյանը չբացառեց, որ հետագայում նրանց նկատմամբ հնարավոր է քրեական գործ հարուցվի:
Նախորդող հրապարակումներ՝ Վիճաբանություն և ծեծկռտուք` զինվորական հոսպիտալում
ՊՆ. Հոսպիտալից փախուստի դիմած 4 զինծառայողներից 3-ը վերադարձվել են