Քաղաքաշինական նոր սկանդալ. Հիմա էլ խնդիրը Իսակով-Լենինգրադյան մայրուղին է
04/11/2013 17:55

Քաղաքաշինական նոր սկանդալ. Հիմա էլ խնդիրը Իսակով-Լենինգրադյան մայրուղին է

Երևանի քաղաքապետարանի կողմից կառուցվող Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու շինարարության մի հատվածը նախագծվել է «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի»՝ սեփականությամբ պատկանող ավտոկայանատեղիով: Այդ նախագիծն իրականացվում է առանց սեփականատիրոջ համաձայնության:

Այս մասին հայտնում են «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ քաղաքապետարանից այս ամենը հիմնավորում են, որ նշված տարբերակը պակաս ներդրումներ է պահանջում, ինչի արդյունքում ստացվում է, որ շինարարությունը ավելի պակաս ներդրումներով իրականացնելու համար քաղաքապետարանը վերցնում է «Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» տարածքի մի մասը:

Այս տարվա հոկտեմբերի 28-ին «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» հեղինակ ճարտարապետներ` Գ. Ազիզյանը, Հ. Պողոսյանը և Գ. Մուշեղյանը, դիմել են Երևանի քաղաքապետին: Դիմումի մեջ, մասնավորապես, ասված է.

«Երևանի տրանսպորտային երթևեկությունը կարգավորող ծրագրային այս կարևոր միջոցառումը պատահական վրիպմամբ չստվերելու նպատակով, որը կբերի տրանսպորտային կոլապսի այս հանգույցում, առաջարկում ենք, հանձնարարել կարճ ժամանակով դադարեցնել տվյալ հանգույցում կատարվող շինաշխատանքները, հանձնարարել նախագծային կազմակերպությանը` նշված տրանսպորտային հանգույցի այլընտրանքային տարբերակներ մշակելու և դրանք Ձեզ ենթակա քաղաքաշինական խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար: Մենք պատրաստ ենք համագործակցելու և աջակցելու այդ աշխատանքներին` խնդրիը շուտափույթ լուծման նպատակով»:

 

Քաղաքաշինական նոր սկանդալ. Հիմա էլ խնդիրը Իսակով-Լենինգրադյան մայրուղին է