.jpg)
«ՏաԹևերը» դարձել է Ճոպանուղային տրանսպորտի միջազգային կազմակերպության անդամ
«ՏաԹևեր» Ճոպանուղին դարձել է Ճոպանուղային տրանսպորտի միջազգային կազմակերպության (OITAF) անդամ: Որոշումը կայացվել է իտալական Բոլցանո քաղաքում կայացած OITAF ղեկավար կոմիտեի հանդիպման ժամանակ:
Ըստ նախագծի կազմակերպիչների, անդամակցությունը OITAF-ին նշանակում է, որ «ՏաԹևերնը» ճանաչվել է ճոպանուղիների օպերատորների համաշխարհային հանրության կողմից և մի շարք առավելություններ է տալիս, մասնավորապես, ճոպանուղիների կառավարման ոլորտում հետազոտությունների և փորձերի աջակցություն, աջակցություն ճոպանուղիների ոլորտում ազգային կարգավորիչների համար չափանիշների ներդրման հարցում, սեմինարների և կոնֆերանսների անցկացում ճոպանուղիների արտադրողների և օպերատորների համար:
Նշենք, որ OITAF-ը հիմնադրվել է 1959 թվականին Միլանում: Ներկայումս կազմակերպությանը անդամակցում են ճոպանուղիներ 22 երկրներից: