.jpg)
ՀՀ ԶՈՒ կարողությունները ավելի քան բավարար են ցանկացած խնդիր կատարելու համար
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր Facebook-յան էջում գրում է.
«Տեղեկացա, որ Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ պարզաբանումներ է պահանջել Գյումրիի 102-րդ ռազմակայանի հրամանատարի՝ «Կրասնայա Զվեզդա» թերթին տրված հարցազրույցի վերաբերյալ:
Ադրբեջանի պաշպանության նախարարին իր աշխատակազմը, ըստ երևույթին, պատշաճ կերպով չի տեղեկացրել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի, ինչպես նաև՝ 2010թ. օգոստոսին ՀՀ-ում ՌԴ ռազմական բազային մասին ստորագրված թիվ 5 արձանագրության վերաբերյալ:
Այնուամենայնիվ հիշեցնեմ, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս նշել է, որ Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու հարցում ՀԱՊԿ կամ ՌԴ ներգրավման անհրաժեշտությունը չի տեսնում, և մեր զինված ուժերի կարողությունները ավելի քան բավարար են ցանկացած մարտական խնդիր կատարելու համար: ՀԱՊԿ անդամակցությունը և հայ-ռուսական ռազմական համագործակցությունն ուղղված է երրորդ երկրի հավանական ագրեսիայի կանխմանը»: