Փոխտնօրեն. «Արմենիա» ԲԿ-ից ցած նետվածը հոգեկան հիվանդություն ուներ
05/11/2013 15:45

Փոխտնօրեն. «Արմենիա» ԲԿ-ից ցած նետվածը հոգեկան հիվանդություն ուներ

Այսօր «Արմենիա» ԲԿ-ի հիվանդասենյակի պատուհանից ցած է նետվել հիվանդներից մեկը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Սերգեյ Պողոսյանը: «Նա հոգեկան հիվանդություն է ունեցել»,-ասաց Ս. Պողոսյանը և անջատեց հեռախոսը:

Նշենք, որ Aysor.am-ի տեղեկություններով` նա մոտ 60 տարեկան կին է եղել: 

ՀՀ ոստիկանությունից Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ իրենք ահազանգը ստացել են 07.40 րոպեին, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում, կատարվում է քննություն: 

 

 

Փոխտնօրեն. «Արմենիա» ԲԿ-ից ցած նետվածը հոգեկան հիվանդություն ուներ