Դ. Բաբայան. Բանակցություններին նոր լիցք պետք է հաղորդել
06/11/2013 13:50

Դ. Բաբայան. Բանակցություններին նոր լիցք պետք է հաղորդել

«Բանակցությունները շարունակվում են «Հիմնարար սկզբունքների» փաստաթղթի հիման վրա, սակայն կարծում եմ, որ միջնորդները ևս այն կարծիքին են, որ ժամանակն է բանակցային պրոցեսին նոր լիցք հաղորդել, նոր առաջարկներ մտցնել»,- մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունն ու բանակցային պրոցեսի ընթացքը, Aysor.am-ին ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Կարևորելով բարձր մակարդակով նախագահների հանդիպում կազմակերպելու միջնորդների ջանքերը, Դ. Բաբայանը նշեց, որ բավականին շատ աշխատանք պետք է տարվի, քանի որ Ադրբեջանի դիրքորոշման հարցում փոփոխություններ չկան, իսկ ապակառուցողական քաղաքականությունը շարունակվում է:

Նախորդող հրապարակում՝ ԵԱՀԿ ՄԽ. Ռազմական գործողությունները կդիտվեն խաղաղ գործընթացը խափանելու փորձ 
 

Դ. Բաբայան. Բանակցություններին նոր լիցք պետք է հաղորդել