.jpg)
Հակոբ Ինջիղուլյանին մոտ օրերս կտան ձմեռային քաղաքացիական հագուստ
Մի քանի օր առաջ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակի ներկայացուցիչները հերթական անգամ հանդիպել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատների հետ:
«Հանդիպման ժամանակ մենք Հակոբին նամակ փոխանցեցինք: Մեզ ասացին, որ օրերս Բաքվի ԿԽՄԿ ներկայացուցիչները կհանդիպեն նրան ու կտան մեր նամակը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Ինջիղուլյանի եղբայր Հարութ Ինջիղուլյանը:
Բացի այդ ԿԽՄԿ-ում Հակոբի հարազատներին ասել են, որ օրերս` եղանակային փոփոխության հետ կապված, նրան կտրամադրվի ձմեռային քաղաքացիական հագուստ:
Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանում է հայտնվել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը: Հայ զինծառայողը չի կողմնորոշվել տեղանքում:
Նախորդող հրապարակումներ` Արման Ինջիղուլյան. Հակոբը դժվար թե ինքնակամ ցանկանար երրորդ երկիր գնալ