Վարդան Օսկանյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպանորդների հետ
07/11/2013 16:20

Վարդան Օսկանյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպանորդների հետ

Այսօր Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական Միության անդամ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Լեհաստանի, Լիտվայի, Չեխիայի, Բուլղարիայի և Ռումինիայի դեսպանորդների հետ՝ նրանց խնդրանքով:

Օսկանյանի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական Միության Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախաշեմին Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը և Եվրոպական Միության հետ հետագա հնարավոր համագործակցությունը:

Եվրոպացի դիվանագետները հետաքրքրվել են տարածաշրջանային զարգացումներով և սիրիական ճգնաժամին առնչվող հարցերով:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի և Հայաստանի ներքաղաքական խնդիրների մասին: 

Վարդան Օսկանյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպանորդների հետ