.jpg)
Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթի ժամանակ ուղևոր է մահացել
Նախօրեին «Երևան-Սանկտ Պետերբուրգ» չվերթ իրկանացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ռոստով քաղաքի օդանավակայանում, քանի որ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»:
Գործակալության փոխանցմամբ` 44-ամյա ուղևորը ծանր հիվանդ է եղել և Սանկտ Պետերբուրգ է մեկնել բուժման նպատակով: Երբ տղամարդն իրեն վատ է զգացել, օդանավի անձնակազմը փորձել է օգնություն ցուցաբերել, որից հետո որոշում է կայացվել հարկադիր վայրէջք կատարել, չնայած բժիշկների ջանքերին՝ չի հաջողվել փրկել ուղևորի կյանքը: Նշենք, որ ուղևորի մահվան փոստի առիթով սկսվել է քննություն:
«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ իրավասու չէ դեպքի առիթով որևէ մեկնաբանություն տալ.
«Մեկնաբանություն պետք է տա ավիաընկերությունը»,- ասաց նա:
Նշենք, որ չվերթն իրականացրել է ռուսական ավիաընկերություններից մեկը: