ՀՀԿ. Ազատությունը, ժողովրդավարությունը, անարխիան տարբեր հասկացություններ են
08/11/2013 10:45

ՀՀԿ. Ազատությունը, ժողովրդավարությունը, անարխիան տարբեր հասկացություններ են

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են մի շարք հարցեր, անդրադարձ է եղել ներքին և արտաքին քաղաքական կարևորագույն խնդիրներին: Այս մասին Aysor.am-ին նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով` քննարկվել է նաև Արարատում կայանալիք քաղաքապետի ընտրությունների հետ կապված կազմակերպչական հարցեր:

Հարցին` ինչպե՞ս կգնահատեք նոյեմբերի 5-ին, Մաշտոցի փողոցում, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, Է. Շարմազանովը պատասխանեց. «Բնականաբար, իրավական գնահատականներ չեմ ներկայացնի: Մենք պետք է կարողանանք ապահովել քաղաքացիների ազատ արտահայտման, երթերի և հավաքների ազատ անցկացման իրավունքը: Որոշ ընդդիմադիր գործիչներ, վախենալով ընդդիմադիր դիվիդենտներ կորցնել, իրենց մեջ քաջություն չունեցան ասելու, որ նման կոչեր հնչեցնելը և պայթուցիկներով հեղափոխություն կազմակերպելը ճիշտ չէ: Ցավում եմ, որ որևէ ընդդիմադիր գործիչ դեռևս չի քննադատել օրենքի խախտումը: Ազատությունը, ժողովրդավարությունը և անարխիան տարբեր հասկացություններ են»: 

ՀՀԿ. Ազատությունը, ժողովրդավարությունը, անարխիան տարբեր հասկացություններ են