.jpg)
Նոյեմբերի 5-ին տեղի ունեցածը որևէ առնչություն չուներ քաղաքական պայքարի հետ
«Այն ինչ տեսանք նոյեմբերի 5-ին, որևէ առնչություն չուներ քաղաքական պայքարի հետ: Որքան էլ ոմանք փորձեն այդ միջադեպին մեծ արձագանք հաղորդել՝ համարելով, որ բողոքի երթը, հանրահավաքը կասեցվել է, այդ օրը մենք ականատես եղանք մի տեսարանի, ինչը քաղաքական հարթության մեջ չի տեղավորվում»,- Aysor.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք այն մոտեցումները, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն ու նրա կողմնակիցներին պետք է քաղկալանավոր համարել, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը:
«Ես ցավում եմ, որ օրենքի կիրառումը մարդկանց որոշ խմբի կողմից ընկալվում է որպես քաղաքական ազատությունների սահմանափակում: Առանց հաշվի առնելով իրավական խնդիրները որոշ գործիչներ շտապում են հայտարարություններ հնչեցնել: Ու սա այն դեպքում, որ վերջիններս մահակներով, փաստերով վնասվածքներ էին հասցրել ոստիկաններին, խաթարել քաղաքացիների անդորրը:
Ըստ պատգամավորի` բողոքի արտահայտման շատ ձևեր կան, իսկ դրսևորման այս ձևը, որն իր մեջ բռնության տարրեր էր պարունակում, որևէ ձևով չի կարելի արդարացնել: