.jpg)
«Ադրբեջանի պաշտպանության նախարարն ինքնահաստատվելու խնդիր ունի»
«Նոր նախարար է, ինքնահաստատվելու, իր դիրքը դնելու խնդիր ունի: Միաժամանակ, ամեն գնով փորձում է «ուժեղ նախարարի» կերպար ստեղծի»,- մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից՝ ԼՂ հիմնահարցի ուժային լուծման վերաբերյալ պարբերաբար հնչեցվող հայտարարությունները, Aysor.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ անդամ Կարեն Սարիբեկյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանը պետք է լավ իմանա, որ եթե հանկարծ փորձի իրագործել իր հայտարարությունները, ապա «կորուստներն ավելի դառը կլինեն»:
«Պատերազմն, իհարկե, երկուստեք կորուստների ու ավերածությունների է բերելու, սակայն այս անգամ, վերջնակետ ենք դնելու այդ խնդրին: Որքան էլ միջազգային կազմակերպությունները չտեսնելու ու չլսելու տան Ադրբեջանի սպառնալիքները, մեկ է՝ մենք մեր խնդիրը գիտենք ու անհրաժեշտության դեպքում ոնց որ պետք է կլուծենք»,- ավելացրեց նա: