.jpg)
Պ. Հայրիկյան. Նախագահի հրաժարականից ոչինչ չի փոխվի
Սերժ Սարգսյանի հրաժարականը ոչինչ չի փոխի. Նրա հրաժարականը արդյունավետ կլինի միայն մի պայմանում: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Շարունակելով խոսքը` նա նշեց, որ Նախագահի հրաժարականն արդյունավետ կլինի այն դեպքում, երբ մինչև հրաժարականը որոշ նշանակումներ անի. «Վարչապետ նշանակվի բանիմաց մարդ, ով Ռուսաստանի պահվածքին համպատասխան գնահատականներ կտա և եվրոպական արժեքային համակարգի հետ հոգևոր կապ կունենա: Հրաժարականի կոչ կանի ԱԺ նախագահին, որպեսզի վերջինս չդառնա Նախագահին փոխարինող»,- ասաց նա` շտապելով ավելացնել, որ դա երևակայական քայլ կարելի է համարել:
Սակայն մինչ այդ` Պ. Հայրիկյանը մի օրինակ բերեց, երբ երկու տարբեր մարդիկ նույն օրը հարսանիքի են հրավիրում, մեկն ասում է, որ եթե մեր հարսանիքին չգաս, վատ կլինի, ստիպված համաձայնում ես, սակայն հարսանիքից մեկ օր առաջ էլ ասում են, թե խնամիները այդքան էլ տրամադրված չեն, որ գաս, էնպես որ մի արի: Արդյունքում` ոչ մի հարսանիքին էլ չգնացիր. «Այլ կերպ ասած` մեզ փչացնում են ու սա ամեն հայ մարդ գիտակցում է:
Վերադառնալով Նախագահի հրաժարականի թեմային` Պ. Հայրիկյանը նկատեց, որ թեև Նախագահի հրաժարականի նախադեպ կա, սակայն այդ ժամանակ որևէ էական փոփոխություն չեղավ. «Երբ իշխանակիր ուժը հրաժարական է տալիս, նրա պաշտոնակատարն է դառնում ԱԺ նախագահը կամ վարչապետը, իսկ նրանք բոլորն էլ նույն թիմից են: Նույնը եղավ իննսունականներին ու ոչինչ չփոխվեց»: