Մեղրի-Թղկուտ ճանապարհին մեքենա է այրվել. Վարորդին հաջողվել է դուրս գալ
09/11/2013 14:33

Մեղրի-Թղկուտ ճանապարհին մեքենա է այրվել. Վարորդին հաջողվել է դուրս գալ

Այսօր՝ ժամը 12.11-ին, ԱԻՆ լրատվական ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Թղկուտ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել էլ. սյանը, գլորվել ձորը և բռնկվել:

Վարորդը առանց վնասվածքների ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.05-ին, մարվել՝ 13.08-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: 

Մեղրի-Թղկուտ ճանապարհին մեքենա է այրվել. Վարորդին հաջողվել է դուրս գալ