.jpg)
Արզումանյանը` Զաքարյանին. Կոմսոմոլից սկսած՝ միշտ եղել եք նոմենկլատուրա
Վերահսկիչ պալատը չի կարող անկախ մարմին լինել, ինչքան էլ որ այդ մասին հայտարարում են: ԱԺ-ում Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի հարցի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
«Դուք լուրջ դեմքով ասում եք՝ անկախ մարմին եք, մենք էլ լուրջ դեմքով ձևացնում ենք, թե հավատում ենք, սա ընդամենը բեմականություն է: Կոմսոմոլից սկսած՝ դուք միշտ եղել եք նոմենկլատուրա: Չեմ էլ կասկածում, որ եթե Շանթ Հարությունյանը գա իշխանության, դուք ցեղակրոնության ամբիոնի վարիչ կարող եք դառնալ»,- դիմելով Իշխան Զաքարյանին՝ ասաց Ալ. Արզումայանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ բոլոր պետական մարմիններն էլ հայտարարում են, թե անկախ են, իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը բոլորովին վերջերս ասում էր, որ Հայաստանում շաքարավազի մենաշնորհ չկա, քանի որ «Կոկա-կոլան» իր արտադրանքի համար շաքարավազ է բերել Հայաստան.
«Դա նույնն ա, որ ասես քաղաքացի Կիրակոսը շաքարաքլոր ա բերել Ֆրանսիայից ու վերացրել մենաշնորհը»:
Իշխան Զաքարյանի գործունեությունը, պատգամավորի խոսքով, նման է նրան, որ ասեն, թե քերակատարողական հիմնարկի սմենի պետը հսկում է քրեակատարողական հիմնարկի ներքին խնդիրները.
«Իշխան Զաքարյանն այս մեծ քրեակատարողական հիմարկի պետն է, չի կարող անկախ գործել: Սա նշանակում է մի բան՝ անկախ մարմինների ղեկավարներին չեն նշանակում»: