Բակո Սահակյանն ընդունել է Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությանը
11/11/2013 15:07

Բակո Սահակյանն ընդունել է Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը` քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից: 

Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների միջև համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Ստեփանակերտի կենտրոնում Ազատամարտիկների այգու հիմնման նախագծին:

Երկրի ղեկավարը կարևորել է այս նախաձեռնության նշանակությունը` մշակութային, ճարտարապետական և հայրենասիրական դաստիարակության տեսանկյուններից: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին այս ձեռնարկի իրականացմանն ակտիվորեն մասնակցելու համար` որակելով դա որպես համագործակցության լավագույն օրինակներից մեկը:

Հանդիպմանը մասնակցել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, «Արցախի ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: 

Բակո Սահակյանն ընդունել է Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությանը