.jpg)
Ն. Փաշինյանը՝ Ի. Զաքարյանին. Էն կաբելն ի՞նչ եղավ, էսօր բերե՞լ եք
«Էն կաբելն ի՞նչ եղավ, հետաքրքիր է՝ էն կաբելն էսօր բերե՞լ եք Ձեզ հետ»,- խորհրդարանում, դիմելով Վերահսկիչ պալատի նախագահի թենածու Իշխան Զաքարյանին, հարցրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի թեկնածության հարցը:
Ն. Փաշինյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած հայտնի խորհրդակցության ժամանակ նա քննադատել էր Իշխան Զաքարյանին. «Նշանակո՞ւմ է, որ Ձեր վերանշանակմամբ պարտավորվել եք այլևս կասկածի տակ չդնել 700 մլրդ դրամի բյուջեի հատվածը և իշխանությունների ազնիվ և թափանցիկ գործելաոճը»:
Շարունակելով խոսքը՝ Ն. Փաշինյանը կրկին անդրադարձավ ՎՊ նախագահի թեկնածուի առանձնատանը՝ հարցնելով, թե որտեղից նրան նման շքեղ տուն:
Իշխան Զաքարյանն ի պատասխան ասաց. «Կաբելը, իհարկե, չեմ մոռանում, բայց խնդիրը կաբելի կամ որևէ այլ առարկայի մեջ չէ, խնդիրն ավելի խորքային է: ՎՊ-ն ասում է մի բան, կառավարությունը հակադարձում է կամ համաձայնում, իսկ այդ ամենի ճանապարհը մեկն է՝ դիմել դատարան: Եթե մենք մի բան ենք ասում ու կառավարությունը չի համաձայնում, դիմում է դատարան ու դատի տալիս մեզ»:
Ինչ վերաբերում է իր առանձնատանը, Ի. Զաքարյանը նկատեց, որ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից արդեն երկու անգամ հարցրել է: Նա նշեց, որ ԱԺ ամբիոնը այն տեղը չէ, որ խոսվի ամեն ինչի մասին:
Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ խորհրդարանի ամբիոնը մամուլի ակումբ չէ և հենց այն տեղն է, որ հասարակությունը պետք է լսի իրեն հուզող հարցերի պատասխանները:
Նախորդող հրապարակում՝ Լ. Զուրաբյան. Երաշխիք կա՞, որ Ի. Զաքարյանն աչք չի փակի չարաշահումների վրա