Արմավիրում բնակարան է հրդեհվել. Տանտերը մահացել է
13/11/2013 19:19

Արմավիրում բնակարան է հրդեհվել. Տանտերը մահացել է

Այսօր, ժամը 16.30-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 29 շենքի 2-րդ հարկում այրվում է բնակարան: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.39-ին, մարվել` 16.46-ին: Հյուսենյակի էլ. սալիկի վրա այրվել են հագուստներ:

Հրշեջ-փրկարարները հյուրասենյակի հատակին անգիտակից վիճակում հայտնաբերել են 1940 թ. ծնված Ջ. Պ.-ին (ձեռքի այրվածքներով) և տեղափոխել Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ վերջինս մահացել է: 

Արմավիրում բնակարան է հրդեհվել. Տանտերը մահացել է