.jpg)
ԼՂՀ-ն ճանաչելու օրինագծին կողմ քվեարկեց 10 պատգամավոր
Այսօր խորհրդարանում քվեարկության դրվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Զարուհի Փոստանջյանի հեղինակած օրենքի նախագիծը: Մինչև քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ ելույթներ ունեցան մի շարք պատգամավորներ:
Մինչ ելույթ կունենար օրինագծի հեղինակ Զարուհի Փոստանջյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կոչ արեց նրան խոսել միայն վարման կարգի վերաբերյալ, այլապես կանջատի խոսափողը:
Փոստանջյանը նշեց, որ երեկ քննարկվեց օրինագիծը, հնչեցին տեսակետներ, թե օրինագծի ընդունմամբ բանակցային գործընթացը կարող է խաթարվել, սակայն այն, պատգամավորի խոսքով, արդեն խաթարված է: Դեռ խոսքը չէր ավարտել Զ. Փոստանջյանը, երբ Հ. Աբրահամյանը հրահանգեց անջատել Փոստանջյանի խոսափողը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ իր հերթին ասաց. «Ղարաբաղի հարցը մեր գերխնդիրն է: Մենք քվեարկությանը չենք մասնակցելու` ցույց տալով մեր տհաճությունը»,- ասաց նա և ավելացրեց, որ քվեարկությանը չմասնակցելու որոշմանը միացել է նաև կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը:
Նույնանման կարծիք արտահայտեց նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` ասելով, թե Արցախի հարցը մանրամադրամ չի կարող լինել, և ԲՀԿ-ն նույնպես չի մասնակցի քվեարկությանը:
ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանն էլ նշեց, որ թեև ՀԱԿ-ը Արցախի միջազգային ճանաչման հետևաղական ջատագովն է, սակայն վաղաժամ է համարում նման հարցի քննակումն ԱԺ-ում: Նրա նշեց՝ ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը: Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նույնպես համակարծիք էր, իսկ ահա Ալեքսանդր Արզումայանն ասաց, որ ինքը կմասնակցի, սակայն ձեռնպահ քվեարկի:
«Սահմանում կանգնած զինվորի անվտագությունը չեմ կարող վտանգի տակ դնել»,- իր հերթին ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Բազմաթիվ կարծիքներից հետո տեղի ունեցավ քվեարկությանը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկեց 10 պատգամավոր, իսկ մեկ պատգամավոր էլ` ձեռնպահ:
Նախորդող հրապարակումներ՝ ԱԺ-ն քննարկում է ԼՂՀ ճանաչելու մասին օրինագիծը
Շավարշ Քոչարյան. Ազգային ժողովը չպետք է օգնի Ադրբեջանին
ԼՂՀ ճանաչման օրինագծի քննարկում. Կողմ են Փաշինյանը և ՀՅԴ-ն