.jpg)
Շանթ Հարությունյանի պոռթկումը մաքուր էր. Տիգրան Կարապետյան
Շանթ Հարությունյանի պոռթկումը մաքուր էր, սակայն անդուր բան արեցին նրա նկատմամբ: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, նման կարծիք հայտնեց «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը:
«Ես չեմ համարում, որ Շանթի գործոնը փոքր էր, մեծ էր կամ սխալ, բայց եթե չլինի մի պոռթկում, չի լինի ոչինչ: Նրա նկատմամբ անդուր վարվեցին, փաստորեն, հիմա մարդիկ հայրենասիրության համար են տուժում: Մարդիկ պատժվում են արդարություն պահանջելու համար»,- ասաց Տ. Կարապետյանը:
Շարունակելով խոսքը` Տ. Կարապետյանը կարծիք հայտնեց, որ երկրում ամեն ինչ սարսափելի ծանր է և ազգը կործանվում է. «Եթե Սիրիայից փախչում են, որովհետև այնտեղ պատերազմ է, բայց սեփական երկրից մարդ ինչո՞ւ պիտի փախչի: Ամեն ինչ անում են, որ մարդիկ պարտքերի տակ ընկնեն, վարկեր մուծեն և չկարողանան ապրել»: