Վարչապետ. Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրն օրակարգի կարևոր հարցերից է
13/11/2013 17:02

Վարչապետ. Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրն օրակարգի կարևոր հարցերից է

«Ձեռք է բերվել պայմանապավորվածություն, որ տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: Այս պահին լավատեսություն ներշնող հավելյալ տեղեկատվություն դեռ չկա»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին, թե ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցությունից, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Պատգամավորը հետաքրքրվեց նաև Ստեփանակաերտի օդանավակայանից, թե ինչ նորություններ կան դրա շահագործումից: Վարչապետն ի պատասխան ասաց, որ օդանավակայանի խնդիրն իրենց օրակարգի կարևորագույն խնդիրներից է:

«Չափազանց կարևոր է, որ օդանավակայանի շահագործման խնդիրը զերծ պահենք քաղաքական սպեկուլյացիաների դաշտ տեղափոխելու խնդրից, ինչն այսօր ինտենսիվ անում է Ադրբեջանը»,-եզրափակեց խոսքը վարչապետը:

Վարչապետ. Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրն օրակարգի կարևոր հարցերից է