Ուորլիքը ԼՂ հակամարտության կարգավորման հարցը կքննարկի ԵԱՀԿ նիստի ժամանակ
13/11/2013 13:00

Ուորլիքը ԼՂ հակամարտության կարգավորման հարցը կքննարկի ԵԱՀԿ նիստի ժամանակ

Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը կքննարկի Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ: Այս մասին «Twitter»-ի իր էջում գրել է ԱՄՆ համանախագահը:

«Ակնկալում եմ քննարկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Դանիել Բայերի և մյուս պատվիրակությունների հետ»,- գրել է Ուորլիքը:

Նշենք, որ առաջիկայում ակնկալվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: 

Ուորլիքը ԼՂ հակամարտության կարգավորման հարցը կքննարկի ԵԱՀԿ նիստի ժամանակ