Սերժ Սարգսյանն ու Արտակ Բուդաղյանը հանդիպել են Արցախում
14/11/2013 17:28

Սերժ Սարգսյանն ու Արտակ Բուդաղյանը հանդիպել են Արցախում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու գնդապետ Արտակ Բուդաղյանը Արցախում հանդիպել են: Այս մասին գրում է ԳԱԼԱ-ն՝ նշելով, որ այս տեղեկությունը հաստատել է նաև Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը: 

Էմիլ Բուդաղյանը ԳԱԼԱ-ին ասել է, որ դեռ հանդիպումից հետո չի հասցրել զրուցել որդու հետ և չի իմացել՝ ինչ է ասել Ս. Սարգսյանը:

«Մենակ գիտեմ, որ այսօր ժամը 11-ի կողմ են հանդիպել, քանի որ Նախագահը գնացել էր Արցախ, բայց հո հեռախոսով չեմ հարցնի, թե ինչ են խոսել, կամ ինչ է ասել Նախագահը»,- փոխանցել է Էմիլ Բուդաղյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էմիլ Բուդաղյանը երկու անգամ նամակով դիմել էր Սերժ Սարգսյանին:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուրում:

Սերժ Սարգսյանն ու Արտակ Բուդաղյանը հանդիպել են Արցախում