Հուսահատ, անողնաշար բյուջե է. Փաշինյանի բնորոշումը
14/11/2013 15:32

Հուսահատ, անողնաշար բյուջե է. Փաշինյանի բնորոշումը

«Նպաստել, զարգացնել, խթանել, զորացնել, աջակցել, ապահովել, կատարելագործել… Սակայն գործունա՞կ է արդյոք այսօրվա կառավարությունը»,- այսպես սկսեց իր ելույթը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով 2014 թ.-ի բյուջեի նախագծի մասին:

Ն. Փաշինյանը ներկայացրեց իր բոլոր դիտարկումները, որոնք նկատել է բյուջեի ուղերձն ուսումնասիրելիս, և հանգել այն եզրակացության, որ կառավարությունը փող չունի, ինչպես նաև՝ չունի ռազմավարություն:

ՀԱԿ պատգամավորը հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու հաջորդ տարվա բյուջեին, որովհետև. «Չեմ կարող կողմ քվեարկել մի փաստաթղթի, որտեղ հընթացս գրվել է, որ աշակերտների թիվը նվազում է, նվազում են նաև զինվորների և ծնունդների և առհասարակ երկրում ապրող մարդկանց թիվը»:

Ամփոփելով խոսքը՝ Փաշինյանն ասաց, որ 2014-ի բյուջեն հուսահատ, անողնաշար բյուջե է: 

Հուսահատ, անողնաշար բյուջե է. Փաշինյանի բնորոշումը