Նախագահների հանդիպումը՝ նոր խթան
15/11/2013 13:54

Նախագահների հանդիպումը՝ նոր խթան

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է նոր խթան հանդիսանալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Այս մասին, «Նովոստի-Ազերբայջան» գործակալության փոխանցմամբ, ԵԱՀԿ մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Դենիել Բերը:

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մտադրությունը՝ հանդիպելու և քննարկելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման քայլերի հաջորդականությունը: Այժմ խոսքից գործողությունների անցնելու ժամանակն է ժամանակն է»,- նշել է Դ. Բերը:

Վերջինս հատուկ շեշտել է, որ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով կարգավորմանն այլընտրանք չկա: 

Նախագահների հանդիպումը՝ նոր խթան