.jpg)
Ընդդեմ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի. Բողոքի ցույց՝ ԱԺ դիմաց
ՀՀ քաղաքացիները որոշել են պայքարել «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառման դեմ: Ֆեյսբուքում ստեղծվել է խումբ և նախաձեռնության անդամները կոչ են անում ստիպել ՀՀ պատգամավորներին հաշվի նստել իրենց ընտրելու իրավունքի հետ և չոտնահարել ՀՀ քաղաքացու սոցիալական իրավունքները: Նրանք նախատեսում են այսօր բողոքի մեծ ցույց կազմակերպել ԱԺ շենքի դիմաց:
Նախաձեռնության անդամների տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Ինչպես շատերդ տեղյակ եք, 2014թ.-ի հունվարի մեկից բոլոր նրանք, ովքեր ծնվել են 1974թ.-ին կամ դրանից հետո, նոր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի համաձայն պարտադրված են լինելու իրենց զուտ աշխատավարձի 6.6-ից մինչև 13.0% փոխացել կենսաթոշակային մասնավոր ֆոնդերին՝ 63 տարեկանից հետո ետ ստանալու պայմանով:
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնության և որոշ ԱԺ պատգամավորների ջանքերի շնորհիվ այս ուրբաթ՝ նոյեմբերի 15-ին, ժամը 12:00-ին տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվելու է նշված բաղադրիչի կիրառման հետաձգումը: Կոչ ենք անում նշված օրը՝ ժամը 12:00-ին, հավաքվել ԱԺ-ի մոտ և մեր ներկայությամբ սատարել մեզ աջակցող պատգամավորներին»:
Նշենք, որ այսօր ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է արտահերթ նիստ` Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը