Պատգամավորները միացել են «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» երթին
15/11/2013 13:24

Պատգամավորները միացել են «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» երթին

Ազգային Ժողովի դիմացից շարունակվում է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» նախաձեռնության կազմակերպած երթը:

Երթին, ինչպես հայտարարվել էր երեկ, միացել են նաև ազատամարտիկները:

Ազգային Ժողովում տապալված արտահերթ նիստից հետո երթի մասնակիցների մոտ են իջել նաև ԱԺ պատգամավոները` ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» և ԲՀԿ խմբակցությւոններից:

ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը դիմելով հավաքվածներին նախ շնորհակալություն հայտնեց ակցիային մասնակցելու համար.

«Իրականում հենց ձեր շնորհիվ է, որ մենք միացանք ու նախաձեռնեցինք այս արտահերթ նիստը»,- ասաց նա:

Ցուցարարներին են միացել նաև Զարուհի Փոստանջյանը «Ժառանգությունից», ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը և Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և Վահան Բաբայանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ 4 խմբակցությունների պատգամավորների ստորագրությամբ հրավիրվել էր արտահերթ նիստ, որի ընթացքում պետք է քննարկվեր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու հարցը: Նիստը տապալվել էր, քանի որ Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորները չէին ներկայացել դրան ու չէր ապահովվել անհրաժեշտ քվորումը:

Նախորդող հրապարակումներ` ԲՀԿ պատգամավոր. Ծիծաղելի է, որ ԱԺ մեծամասնությունն է տապալում նիստը

ԱԺ-ում քվորում չկա. ՀՀԿ-ն ասել է, որ արտահերթ նիստին չի մասնակցի

 

Պատգամավորները միացել են «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» երթին