.jpg)
ԱԺ-ում քվորում չկա. ՀՀԿ-ն ասել է, որ արտահերթ նիստին չի մասնակցի
ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ն հրավիրել է արտահերթ նիստ` Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը քննարկելու համար:
Նիստը սկսելուց առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը տեղեկացրել է, որ նպատակահարմար չի գտնում մասնակցել քննարկմանը: ԱԺ-ն քվորում չապահովեց, ինչից հետո Հովիկ Աբրահամյանը 3 ժամանոց ընդմիջում հայտարարեց:
Նախորդող հրապարակում՝ ՕԵԿ-ը չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին