.jpg)
Կենսաթոշակային պարտադիր վճարումների դեմ պայքարողները նամակ հանձնեցին ՀՀԿ-ին
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» երթի մասնակիցները քիչ առաջ նամակ փոխանցեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ: Երթի մասնակիցների խոսքով` նամակում նրանք նշել են այն 15 բացթողումները, որոնք օրենքում անընդունելի են համարում: Բացի այդ, մի քանի ակտիվիստ մտան ՀՀԿ գրասենյակ, որտեղ իրենց վստահեցրեցին` հարցին լուծում կտրվի:
Այս պահին երթի մասնակիցները հեռացել են ՀՀԿ կենտրոնական գրասենյակի հարակից տարածքից` պայմանավորվելով հավաքվել նաև վաղը:
Հիշեցնենք, որ այսօր` ավելի վաղ, նրանք հավաքվել էին Ազգային Ժողովի դիմաց, որտեղ արտահերթ նիստի ժամանակ պետք է քննարկվեր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ օրենքը: Նիստը, սակայն չկայացավ, քանի որ ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունները չմասնակցեցին ու քվորում չեղավ:
Դրանից հետո երթի մասնակիցները որոշել են շարժվել ՀՀԿ կենտրոնական գրասենյակ: Նրանց են միացել նաև պատգամավորներ ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցություններից:
Նախորդող հրապարակումներ` ԱԺ-ում քվորում չկա. ՀՀԿ-ն ասել է, որ արտահերթ նիստին չի մասնակցի
Պատգամավորները միացել են «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» երթին