.jpg)
Բակո Սահակյանը մասնակցել է Հացի գյուղի հուշահամալիրի բացմանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Մարտունու շրջանի Հացի գյուղում մասնակցել է Մեծ Հայրենականում և Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:
Նախագահը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են նման հայրենանվեր նախաձեռնության իրականացմանը և նշել, որ հայրենիքի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած մեր նահատակների հիշատակը միշտ վառ պահելը չափազանց կարևոր է մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության, ազգային արժեքների և պատմական հիշողության պահպանման տեսանկյունից:
Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: