Տավուշում հակառակորդը կրակել է քաղաքացիական մեքենաների վրա
16/11/2013 16:17

Տավուշում հակառակորդը կրակել է քաղաքացիական մեքենաների վրա

Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում` մինչև 14:00-ն, ադրբեջանական Զինված ուժերը կրակել են Տավուշի մարզի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 

«Անսալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը, ադրբեջանական Զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը և ինտենսիվ կրակ բացել Տավուշի մարզի ուղղությամբ: Մասնավորապես, կրակել են Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների վրա, ինչպես նաև այլ հատվածներում: Հիմնականում կրակել են գնդացիրներից, ինչպես նաև մեծ տրամաչափի հրաձգային զենքերից:

Գնդակոծության հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Հայկական Զինված ուժերը, կատարելով ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հրահանգը, պահպանում են լռություն: Հերթական անգամ Ադրբեջանական կողմը չի պահպանում հրադադարի ռեժիմը և անտեսում է խաղաղության բոլոր կոչերը, ինչը արդյունքում միջադեպի ողջ պատասխանատվությունը ընկնելու է իրենց վրա»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

 

Տավուշում հակառակորդը կրակել է քաղաքացիական մեքենաների վրա