.jpg)
Հրադադարի խախտման դեպքին ականատես են եղել ՊՆ ներկայացուցիչները
Ադրբեջանի զինված ուժերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան հատվածի ուղղությամբ հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներ են լինում, ինչին ականատես է եղել նաև մեր մշտական փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
Aysor.am-ի հետ զրույցում, փորձագետը, ով պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանի հետ ևս գտնվում էր այդ հատվածի մարտական դիրքերից մեկում, պատմեց, որ «հայկական մարտական հենակետերի ուղղությամբ իրականացվող ինտենսիվ կրակահերթը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմի պահպանման կանոնները նույնիսկ այն բանից հետո, երբ համանախագահները նաև իրենց վերջին հայտարարության մեջ կարևորել էին նախագահների մակարդակով առաջիկա հանդիպումից առաջ դրա պահպանման կարևորության մասին»:
«Նախագահների մակարդակով հանդիպումից առաջ, հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր հատվածներում իրականացվող այս միջադեպերն անթույլատրելի են և նախագահների մակարդակով հանդիպումից առաջ լրացուցիչ լարվածություն են առաջացնում»,- ասաց Տ. Աբրահամյանը: